Հունվարի 30-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունները, համագործակցության բարելավման հեռանկարները, մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում:
Երկուստեք բարձր է գնահատվել երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, գոհունակություն է հայտնվել 2011թ. վերջին Լիբանանի նախագահի և խորհրդարանի նախագահի Հայաստան կատարած այցերի արդյունքների առնչությամբ:
Կարևորվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակականությունը, միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի և գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը:










































