Thursday, 18 06 2026
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին

Ի՞նչ կասի Կոնգրեսը Քոչարյանին

Ներքաղաքական թեժացող զարգացումներում, երբ կարծես թե ակնհայտ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանն իշխանության ներսում փորձելու է ձևավորել այսպես ասած երկրորդ թևը, իսկ ընդհանրապես քաղաքական դաշտում հավակնելու է ակտիվ երրորդի դերին, կարևոր հարցերից մեկն այն է, թե Հայ ազգային կոնգրեսն ինչպես է արձագանքելու Քոչարյանի ակտիվությանը:

Այդ տեսանկյունից պատկերը կարծեք թե հակասական է: Բանն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մի առիթով հայտարարել էր, որ եթե Ռոբերտ Քոչարյանը չդնի իր թեկնածությունը արտահերթ նախագահական ընտրություններում, ապա ինքն էլ չ դնի, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Այսինքն, մեկ-երկու տարի առաջ Կոնգրեսը հստակ ցույց էր տալիս, որ Քոչարյանն իր համար շարունակում է մնալ լուրջ վտանգ, գրեթե այնքան, որքան գործող նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ գուցե նաև ավելին: Իսկ մի քանի ամիս առաջ, Տեր-Պետրոսյանը ազդարարում էր Քոչարյանի քաղաքական «մահը», իսկ նրա մասին խոսողներին հռչակում Քոչարյանի վերակենդանացման գործի սպասարկողներ:

Իսկ որոշ ժամանակ անց էլ, Լևոն Տեր-Պետրոսյանը գործակցության ուղղակի առաջարկ էր անում Քոչարյանի հենարան հանդիսացող կուսակցությանը՝ Բարգավաճ Հայաստանին: Կոնգրեսի այդ հակասական պահվածքը բնականաբար իրարամերժ հարցադրումների տեղիք է տալիս: Ի վերջո, ի՞նչ սկզբունքներ կան Կոնգրեսի և Քոչարյանի միջև հնարավոր հարաբերության ճանապարհին, որպես արգելք, և ի՞նչ ընդհանուր շահեր՝ որպես կամուրջ: Երբ Քոչարյանն ակտիվանա, Կոնգեսը Սերժ Սարգսյանին է օգնելու՝ Քոչարյանին համատեղ զսպելու հարցում, թե փորձելու է Քոչարյանին օգնել, բայց այնքան, մինչև որ զիջումներ պարտադրի Սերժ Սարգսյանին:

Ըստ ամենայնի, Հայ ազգային կոնգրեսի փետրվարի 17-ի հանրահավաքային մեկնարկին որոշակի բացատրություններ կտրվեն այդ կապակցությամբ և Տեր-Պետրոսյանը կփորձի մեսիջներ հղել: Հատկանշական է թերևս այն, որ 2008 թվականի նախագահի ընտրությունից հետո, Հայ ազգային կոնգրեսի գործողությունների առանցքում այդուհանդերձ եղել է պայքարը Քոչարյանի, ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ, ինչի վկայությունն է այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Սարգսյանին բազմաթիվ անգամներ հորդորել է ձերբազատվել Քոչարյանի հետ կապից, նրա ժառանգությունից:

Վերջին ամիսներին իհարկե հայտարարվել է Սերժ Սարգսյանի անվերապահ հրաժարականի պահանջի մասին, սակայն դա այն իրավիճակում էր, երբ Քոչարյանը քաղաքական «կենդանության» նշաններ ցույց չէր տալիս: Այնպես որ այժմ, երբ նա բացահայտորեն սկսել է ակտիվանալ, Տեր-Պետրոսյանի մարտավարությունը, եթե ոչ հռչակագրային մակարդակում, ապա խորքային իմաստով, կարող է իհարկե փոխվել և պայքարի հիմնական ծանրությունը կարող է կրկին կենտրոնանալ Քոչարյանի վրա: Այստեղ իհարկե շատ բան կախված կլինի այն բանից, թե արդյոք Սերժ Սարգսյանը Քոչարյանի դեմ պայքարում կզգա Կոնգրեսի աջակցության անհրաժեշտությունը: Մյուս տարբերակն իհարկե այն է, որ Կոնգրեսը պարզապես չնկատի Քոչարյանին: Բայց, վերջին տարվա ընթացքում Կոնգրեսը այնքան բան է նկատել, որ նկատել բացարձակապես պետք չէր, որ ներկայումս Քոչարյանին չնկատելն այլևս դարձել է անհնար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում