Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը դրական է արձագանքել ֆրանսիական բանկերի հնարավոր տեղափոխմանը Մեծ Բրիտանիա: Դա հնարավոր է համարվում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ երեկ արած այն հայտարարությունից հետո, թե արդեն այս տարվա օգոստոսից ֆինանսական գործարքների համար 0.1%-ի չափով հարկ կգանձվի: Այս մասին հաղորդում է EUobserver ինտերնետային թերթը:
«Դուռը բաց է, և մենք կարող ենք Մեծ Բրիտանիայում ողջունել ֆրանսիական բանկերին, բիզնեսը և այլն (ֆինանսական շուկայի այլ սուբյեկտների)»,- մեջբերում է թերթը Քեմերոնի խոսքերը:
Հիշեցնենք. Սարկոզին հայտարարել էր, որ նոր հարկի շնորհիվ երկրի պետբյուջե կարող է մտնել տարեկան մոտ 1 մլրդ եվրո, ինչը կնպաստի Ֆրանսիայի բյուջետային դեֆիցիտի կրճատմանը:










































