Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը սկսել է «Շահիդ» անվանմամբ «սև արկղերի» արտադրություն: Դրանք նախատեսված են մարտական ինքնաթիռներում և ուղղաթիռներում տեղադրվելու համար:
Նշվում է, որ այդ ամենին զուգահեռ Իրանը սկսել է բարելավել իր հակաօդային պաշտպանության համակարգը և արմատապես վերանորոգել գոյություն ունեցող սարքավորումները: