Ռուսաստանում ոսկի արտահանող բրիտանական Highland Gold ընկերությունը, որի համասեփականատերերից է միլիարդատեր Ռոման Աբբրամովիչը, չի կարողացել 2011 թ. նախատեսված չափով ոսկի արդյունահանել՝ արտադրությունը կրճատելով մինչև 184.102 ունցիայի: Ինչպես հաղորդում է բրիտանական The Telegraph պարբերականը, արդյունքում կորպորացիայի բաժնետոմսերն ընկել են 5%-ով:
«Արդյունահանվող ոսկու ծավալներն աճել են, բայց, միևնույն է, դա բավարար չէ սահմանված նպատակին հասնելու համար»,- հայտնել են Highland Gold-ից:
Անցյալ տարի ընկերության ղեկավարությունը հայտարարել էր, որ պատրաստվում է ոսկու տարեկան հանույթը հասցնել մինչև 200 հազար ունցիայի:
Նշենք, որ Highland Gold-ի ակցիաների 32%-ը պատկանում է Աբրամովիչի Millhouse Capital ընկերությանը:









































