ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ժամանակին շատ է գնահատել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ի նշան այդ հարգանքի` նույնիսկ հայկական եռագույնը բռնելու պատիվը նրան է վստահել: Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ
«Բայց 96-ից Քոչարյանի մոտ ինչ-որ բան փոխվեց, այդ ժամանակվանից էլ նրա հանդեպ լավ տրամադրված չեմ: Բայց ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, նա էլ առաջադրվելու իրավունք ունի: Ճիշտ է, նա խաղացող է, բայց վատ խաղացող»,- ասաց Պարույր Հայրիկյանը:









































