Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հերքել է մի շարք ԶԼՄ-ների հաղորդագորությունը այն մասին, թե մտադիր է իր գրասենյակը բացել Ֆուկուսիմայում` վնասված ԱԷԿ-ը հետազոտելու համար: Ըստ ԶԼՄ-ների` այս մտադրության մասին Դավոսում իբր ասել էր ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յակիյա Ամանոն:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ գործակալության պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ լրագրողները ճիշտ չեն հասկացել և մեջբերել ԱԷՄԳ-ի տնօրենի խոսքերը, և Ֆուկուսիմայում գրասենյակ բացելու որոշումը դեռ կայացած չէ:
«Ճապոնական կողմի համապատասխան խնդրանքը դիտարկվելու է համապատասխան ժամանակում»,- ասվում է հայտարարության մեջ:
Այժմ Ճապոնիայում են գտնվում ԱԷՄԳ-ի մի քանի փորձագետներ` ճապոնական ԱԷԿ-ներում «սթրես-թեստերի» արդյունքները ստուգելու համար:
Ստուգումներից հետո պարզվել է, որ Ճապոնիայի միջուկային օբյեկտները «լիովին համապատասխանում են ԱԷՄԳ-ի անվտանգության բոլոր նորմերին և չափանիշներին»:










































