«Հունվարի 29-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի ծննդյան օրն էր, բայց նա իր ծնունդը նախարարների հետ նշել է հունվարի 30-ին, «Նոյան տապան» ռեստորանում»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Նախարարներից մեկը մեզ հայտնեց, որ, ընդունված կարգին հակառակ, ծննդյան տոնը նշել են ոչ թե երեկոյան, այլ կեսօրին, ժամը 2-ին. «Մի խոսքով, գնացինք ընդմիջում անելու»: