SalamNews-ի տեղեկացմամբ, Ռազմական լրագրության կենտրոնի փորձագետների անցկացրած ԶԼՄ-ների նյութերի մոնիթորինգի տվյալներով, Ադրբեջանը 5 կորուստ է ունեցել`բոլորն էլ ոչ մարտական:
Մեկը մահացել է դժբախտ պատահարից, երկուսը` ավտովթարից, երկուսն էլ` անզգուշության հետևանքով: Զոհերից երկուսը պաշտպանության նախարարության, 3-ը` ներքին զորքերի զինծառայողներ են եղել:









































