Հունվարի 26-ին «Հրապարակ»-ն իր «Թեկնածուականների զանգվածային արտադրությո՞ւն» հոդվածում ներկայացրել էր պետական տնտեսագիտական համալսարանում ստեղծված վիճակը, 014 մասնագիտական խորհրդի խնդիրը, որի նախագահի՝ Յուրի Սուվարյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է անցյալ տարի, սակայն ԲՈՀ-ի նախագահը՝ կրթության և գիտության նախարարի հետ, 1 տարով երկարացրել է նրա պաշտոնավարումը, ինչը կոնֆլիկտ է առաջացրել համալսարանի կոլեկտիվի և վերադասի միջև:
«Այս մասին մեզ պատմել էր Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Հիշեցնենք, որ Սուվարյանի հանձնաժողովը, որ գիտական կոչումներ է շնորհում, մեղադրվում է խախտումների մեջ: Երեկ մենք տեղեկացանք, որ հոդվածը «հետևանք» է ունեցել. Վարդանյանին ստիպել են արձակուրդի դիմում գրել, և չի բացառվում, որ նա այլևս չվերադառնա: Համալսարանից հաստատեցին մեր տեղեկությունը»,- հավելում է թերթը:









































