La 7 մասնավոր հեռուստաալիքը ցույց է տվել տեսանյութ՝ Վատիկանում գոյություն ունեցող կաշառակերության մասին:
Տեսանյութում ներկայացված են Կառլո Մարիո արքեպիսկոպոսի նամակները։ Արքեպիսկոպոսը 2009-2011 թվականներին զբաղեցրել է Վատիկանի մարզպետի տեղակալի պաշտոնը: Նրա հսկողության տակ են գտնվել Վատիկանի թանգարանները, այգիները, փողոցներն ու ենթակառուցվածքները:
Նրա օրոք բոլոր տեսակի ծառայություններից օգտվելը կրկնակի անգամ թանկացել է: Այս մասին գրում է mignews,com-ը:
Վիգանոն փորձել է կանոնավորել ու կրճատել ծախսերը: Ի պատասխան նրա քայլերի՝ Վատիկանի մաֆիան վատաբանել է նրա արարքներն ու հեռացրել արքեպիսկոպոսի պաշտոնից:










































