Friday, 12 06 2026
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի

Ինչպե՞ս է փոխվել ԱՊՊԱ հատուցման առավելագույն չափը. պարզաբանում է կարգավորողը

ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո անցած մեկ տարվա ընթացքում պարզ դարձավ, որ պայմանագրերի սակագները շատ ավելի բարձր են, քան ընկերությունները ծախսում են փոխհատուցումների համար. հավաքագրված և վճարված գումարների տարբերությունը շուրջ 8 մլրդ դրամ է:

ԱՊՊԱ պայմանագրերի սակագները վերանայելու և ոլորտի շահույթը նվազեցնելու փոխարեն, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշել է, որ առավել նպատակահարմար է, որպեսզի փոփոխվեն ապահովագրական գումարների առավելագույն սահմանաչափերը:

«Առաջին լրատվական»-ի հարցադրմանը՝ չի՞ նախատեսվում արդյոք վերանայել սակագները, բյուրոյից պատասխանեցին, որ 2012 թ. ավելացել են հատուցման ենթակա առավելագույն չափերը թե՛ անձնական և թե՛ գույքային վնասների դեպքում. անձնական վնասների համար ապահովագրական գումարն ավելացվել է 300 հազար դրամի չափով` ըստ յուրաքանչյուր տուժողի` կազմելով 3.3 միլիոն դրամ, նախկին` 3 մլն-ի փոխարեն, և 1 միլիոն դրամի չափով՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի` կազմելով 10 միլիոն դրամ, նախկին` 9 միլիոնի փոխարեն:

Գույքին պատճառված վնասների համար ապահովագրական գումարն ավելացվել է 300 հազար դրամի չափով՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի` կազմելով 1.8 միլիոն դրամ` նախկին 1.5 միլիոնի փոխարեն:

«Հատուցման առավելագույն չափի մեծացումը սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից ամենաարդյունավետ մոտեցումն է: Կատարված փոփոխությունը կնպաստի, որպեսզի ավտովթարի արդյունքում տուժողին պատճառված վնասը հնարավորինս շատ դեպքերում ամբողջությամբ հատուցվի ԱՊՊԱ համակարգի շրջանակներում, և մեղավոր վարորդն ազատված լինի անձամբ որոշակի ծախսեր կատարելուց, իսկ տուժողը` լրացուցիչ քաշքշուկներից»,- նշել են բյուրոյից:

2013 թ. արդեն գործելու է Բոնուս-Մալուս համակարգը և այդ ժամանակվանից ԱՊՊԱ ապահովագրավճարի չափը կախված է լինելու անձի 2011 և 2012 թվականների վարորդական պատմությունից: Բոնուս-Մալուս համակարգի շնորհիվ կարգապահ վարորդները, ում մեղավորությամբ ավտովթար տեղի չի ունեցել, կվճարեն անհամեմատ ցածր ապահովագրավճարներ, քան այն վարորդները, ում մեղավորությամբ տեղի են ունեցել շատ ավտովթարներ:

Բյուրոյից նաև տեղեկացրել են, որ 2012 թ. ապրիլի 1-ից ԱՊՊԱ վկայագրերի լրացման գործընթացը կկատարվի էլեկտրոնային տարբերակով, ինչը կնպաստի ԱՊՊԱ պայմանագրերի ընթեռնելիությանը, ինչպես նաև արագ մուտք կատարելուն տեղեկատվական համակարգ, ինչն էլ իր հերթին կկանխի հատուցումների գործընթացում ուշացումները, որոնք կարող էին տեղի ունենալ տեղեկատվական համակարգ տվյալների ուշ մուտք գործելու պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում