Աշխարհի ամենամեծ համացանցային ընկերություններից մի քանիսը, ինչպես նաև ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունները, էլեկտրոնային նամակների սպամերի դեմ պայքարելու նոր ձև են գտել` հույս ունենալով, որ կնվազեցնեն դրանք։
Reuters-ը հաղորդում է, որ Facebook, Google և Microsoft ընկերությունները միացել են Bank of America-ին, Fidelity Investments-ին և eBay–ին` նպատակ ունենալով ստեղծել արդյունաբերական չափանիշներ, որոնք կկանխեն հանցագործներին՝ սպամ էլեկտրոնային նամակներ ուղարկելիս, որոնք թվում է, թե եկել են ընկերությունների էլեկտրոնային հասցեներից:
Էլեկտրոնային նամակների սպամերի պատճառով անընդհատ խնդիրներ են առաջանում, և բանկերն ու ընկերություններն իրենց հաճախորդներին անընդհատ զգուշացնում են, որ բանկային հաշվեհամարի տվյալներ կամ այլ անձնական տեղեկատվություն էլեկտրոնային նամակների միջոցով չհայտնեն:









































