Sunday, 14 06 2026
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

«Գառնիի Սուրիկի լավաշ» ՍՊԸ սեփականատիրոջ թոռը և փեսան շարունակում են պահվել կալանքի տակ

«Գառնիի Սուրիկի լավաշ» ՍՊԸ սեփականատեր Սուրեն Հակոբյանի թոռը` Հրաչյա Ալեքսանյանը արդեն երկար ժամանակ է կալանավորված է և գտնվում է Շուշիի բանտում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Սուրեն Հակոբյանի դուստրը՝ Անահիտ Հակոբյանը`խոսելով կալանավորման պատճառների շուրջ:

Նա տեղեկացրեց, որ իր որդին երեք տարով ազատված էր ծառայությունից, որովհետև ճարպակալում ուներ: Նրա հավաստիացմամբ` տղան ունի այլ հիվանդություններ ևս, որոնց ախտորոշումները կան:

«Երբ նրան տանում են հավաքակայան, չգիտես ինչպես՝ ջնջվում է նրա ախտորոշումը և խուլիգանաբար հավաքակայանից գողեգող տղային ուղարկում են ԼՂՀ Մարտակերտի զորամաս: Ես հաջորդ օրը առավոտյան գնում եմ Պաշտպանության նախարարություն և հայտագրվում նախարարի հետ հանդիպման համար: Նախարարը խնդիրը լսում է, բայց այդ ընթացքում տղաս, բողոքելով առողջական վիճակից, փախչում է զորամասից»,- պատմեց Ա. Հակոբյանը: Ըստ նրա, այդ ընթացքում նախարարն ընդունել է իրեն և կասեցրել հարուցված քրեական գործը:

Այնուհետև տղային պառկեցրել են հիվանդանոց հետազոտման և հետագա որոշում կայացնելու նպատակով: «Բայց չգիտես ինչպես՝ չորս ամիս երեխային տանջելուց հետո, նորից եզրակացություն են կազմում, որ նա պետք է ծառայի: Հետո տղայիս փողոցում քաղաքացիական հագուստով բռնում և տանում են`պատճառաբանելով, որ ճշտելու բան կա: Բայց տանում են Շուշիի բերդ»,- ասաց Անահիտ Հակոբյանը: Վերջինիս խոսքերով, եթե աչք փակեն իր տղայի բոլոր հիվանդությունների վրա, ապա կենթադրի, որ դա միտումնավոր է արվում, բայց մայրը դեռ հավատում է ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանին:

ՊՆ քննչական վարչության մամլո քարտուղար Մերի Սարգսյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ Հրաչյա Ալեքսանյանը կալանավորվել է «Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու» հիմքով: Հարուցվել է քրեական գործ 361 հոդվածի 4-րդ մասով (որպես պատիժ նախատեսվում է ազատազրկում մինչեւ երեք տարի ժամկետով):

Դեկտեմբերի 21-ին ձերբակալվել, իսկ 25-ին կալանավորվել է նաև «Գառնիի Սուրիկի լավաշ» ՍՊԸ սեփականատեր Սուրեն Հակոբյանի փեսա Արթուր Ալեքսանյանը` կողոպուտի փորձ կատարելու մեղադրանքով: Ինչպես տեղեկացրեց կինը` Անահիտ Հակոբյանը, իրեն տեղեկացրել են, որ նրա նկատմամբ հետախուզում է եղել դեռ 2009 թվականից: Սակայն այն հարցին, թե ինչո՞ւ ավելի վաղ չի ձերբակալվել իր ամուսինը, եթե հետախուզման մեջ է եղել, կինը պատասխան չի ստացել:

«Մեր տունը խուզարկել էին նաև սեպտեմբեր ամսին եղբայրներիս ձերբակալության ժամանակ, բայց հետախուզման մասին խոսք չի եղել: Մի կնոջ հետ առերեսում են կազմակերպել, ով չի ասել, թե իմ ամուսնուն է տեսել, բայց հետո իմացանք, որ ամեն դեպքում սանկցիա են ուզում տալ առանց որևէ հիմքի»,- ասաց Անահիտ Հակոբյանը: Այս պահին Անահիտի բոլոր դիմումները, որոնք ուղարկվել են դատախազություն և ոստիկանություն մնացել են անպատասխան: Նա զարմանում է, թե «հաց տվող» գործին նվիրված իրենց ընտանիքն ինչպես կարող էր հայտնվել նման վիճակում: «Մեր ընտանիքում չափահաս տղամարդ չկա, բոլորն անազատության մեջ են: Միայն հայրս է ազատության մեջ, որը 70-ն անց մարդ է և տանջվում է որդիներին ուտելիք տանելով և այլ խնդիրներով, ինչի՞ համար` չգիտեմ, այս հարցերի պատասխանները ով կարող է տալ»,- ասաց Անահիտ Հակոբյանը:

Սեպտեմբերին բանդայի վնասազերծումից և իր ընտանիքի տղամարդկանց ձերբակալելուց հետո կինը մի աշխատություն է գրել «Ստալինը վերադարձել է անդրաշխարհից» վերնագրով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում