Փետրվարի 4-ից հետո Ռուսաստանում ընդդիմությունը պատրաստվում է նոր բողոքի ցույցեր կազմակերպել: Այս մասին գրում է BBC-ն:
«Հանուն արդար ընտրությունների» շարժման կազմկոմիտեի ղեկավար Անաստասիա Ուդալցովան նշել է, որ կազմակերպվելիք ցույցերի ամսաթվերն ու վայրերը հայտնի կդառնան հունվարի 31-ից հետո:
Справедливая Россия կուսակցության անդամ Իլյա Պոնոմարյովը նշել է, որ ընդդիմությունը ծրագրում է «արդար ընտրությունների համար» կազմակերպել մեծ բողոքի ցույց, որը տեղի կունենա փետրվարի 24-ին: