Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը Թուրքիայի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ մի շարք ուժեր ցանկանում են վնաս հասցնել թուրք-ադրբեջանական հարաբերություններին.
«Վերջին ժամանակներս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ֆրանսիացիներն ու հայերը մի կողմ են քաշվել, իսկ մի շարք այլ ուժեր ցանկանում են խաթարել թուրք-ադրբեջանական հարաբերությունները:
Չար մտադրություններ ունեցող և այլոց կողմից ուղղորդվող այդ անձինք ցանկանում են վնաս հասցնել երկու երկրների հարաբերություններին: Թուրքիայի նման, Ադրբեջանում նույնպես բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ընդդեմ Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշման: Թուրքիան ու Ադրբեջանը մշտապես աջակցում են միմյանց»:








































