Հայաստանի երիտասարդական շարժումների, նախաձեռնությունների և անհատ քաղաքացիների առաջարկությամբ Հայաստանի «Վլադիմիր Պուտին» համազգային երիտասարդական շարժման վարչությունը որոշում է կայացրել հունվարի 31-ին Հայաստանում «Պուտին» ակումբի բացման մասին:
Ակումբի նպատակն է լինելու ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի գաղափարների հանրայնացումը, նրա կենսագրության և գործունեության վերաբերյալ քննարկում-սեմինարների անցկացումը, ընդհանուր պատմության և միասնական հաղթանակների մասին իրազեկության բարձրացումը:
Ակումբը կունենա իր էլեկտրոնային կայքը հայերեն և ռուսերեն լեզուներով, ինչպես նաև պարբերաբար կհրապարակի բուկլետներ, բրոշյուրներ, թռուցիկներ, պաստառներ և ամսագրեր ՌԴ ներկայիս վարչապետի մասին:
Ակումբը բացում է «ԱրմՔոմեդին»:









































