Հայ ազգային կոնգրեսը մշտապես առաջնորդվել է «որքան քիչ քաղբանտարկյալ, այնքան լավ» կարգախոսով: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«ՀԱԿ-ն ամեն բան արել է, որ քաղբանտարկյալների թիվը պակասի: Այդ մարդկանցից շատերը ներման խնդրագիր են ներկայացրել Սերժ Սարգսյանին: Եթե մարդը, չդիմանալով պայմաններին, դիմել է ներման խնդրագրով, ապա ես համարում եմ, որ նա զոհ է: Եթե նա նման քայլի է դիմել, նշանակում է՝ տվյալ անձի հանդեպ ճնշումներ են գործադրվել, նրան նվաստացրել են: Այդ մարդկանց պետք է վերաբերվել իբրև ճնշումների զոհի: Իշխանությունները փորձում են նրանց բարոյապես ոչնչացնել: Սա խայտառակ գործընթաց է»,- ամփոփեց Զուրաբյանը:









































