Ըստ պետական հատուկ ծրագրի՝ Չինաստանը պատրաստվում է մինչ 2015 թվականը Շանհայը դարձնել յուանի առևտրի համաշխարհային կենտրոն` այս կերպ քաղաքը դարձնելով միջազգային ֆինանսական կենտրոն:
Reuters-ը հաղորդում է, որ մանրամասն ծրագիրը հրապարակվել է Շանհայի կառավարության և երկրի տնտեսական ծրագրավորման գործակալության կողմից: Այս ծրագիրը ցույց է տալիս, որ Չինաստանը նպատակ ունի ստեղծել Նյու Յորքի և Լոնդոնի՝ իր սեփական տարբերակը:
Ծրագրում ասվում է, որ ամենօրյա միջին գինը, որը սահմանված կլինի Կենտրոնական բանկի կողմից, ելակետային կլինի յուանի ներքին և արտաքին առևտրի շուկաների համար:









































