Wednesday, 24 06 2026
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վրացիները չունեն փաստարկներ, որ Սբ. Նշան եկեղեցին հայկական չէ. Սամվել Կարապետյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը խոսեց Սբ. Նշան եկեղեցու ազգային պատկանելիության խնդրի շուրջ, քանի որ վրաց պատրիարքարանի կողմից կասկածներ էին հնչել դրա վերաբերյալ:

Նա ներկայացրեց երեք փաստարկներ, համաձայն որոնց՝ եկեղեցին հայկական է: Բանախոսը տեղեկացրեց, որ դեռևս 1837թ. վրացի հետազոտող Պ. Իոսելիանին կարծիք էր հայտնել, թե 1703թ. հայերը հիմնել էին Սբ. Նշան եկեղեցին դրանից առաջ գոյություն ունեցած վրաց ուղղափառ եկեղեցու տեղում:

Ըստ Ս. Կարապետյանի`այս հայտարարության վրա հիմնվել են բազմաթիվ հետազոտողներ: Բանախոսը ճիշտ է համարում Իոսելիանիի այն վկայությունը, թե ներկա կառույցի տեղում ավելի հին եկեղեցի է եղել, միայն թե, ինչպես փաստում են սկզբնաղբյուրները, այն նույնպես հայկական է եղել: Ընդ որում, նոր եկեղեցուն է փոխանցվել հին եկեղեցու` Սբ. Նշան Սբ. Նիկողայոսի անվանումը:

Հուշարձանագետի խոսքով` ներկայիս եկեղեցու տեղում հայկական հին եկեղեցու գոյության ապացույցները երեքն են: «Առաջինն այն խորհրդատետրն է, որի հիշատակարանում մատնանշված գրչության վայրը անորոշ է համարվել, այդ իսկ պատճառով քննությունից դուրս է մնացել: Կեսարացի Անդրի քահանան 1624թ. ձեռագիրը փոխանցել է Տփղիսի Սբ. Նիկողայոս եկեղեցուն: Հետևաբար այդ թվականին քաղաքում գոյություն ունեցող հայոց եկեղեցիների թվում կար նաև Սբ. Նիկողայոս անվամբ եկեղեցի:

Երկրորդ վկայությունը վերաբերում է 1656 թվականին գրիչ Աղամալ Ջուղայեցու ձեռքով Տփղիսի Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցում ստեղծված և Սբ. Նշան եկեղեցուն նվիրաբերված Գանձարանին, որի հիշատակարանում նշված է այդ մասին:

Եվ վերջապես 1672թ., ի թիվս քաղաքի հայկական 8 եկեղեցիների, Սբ. Նշանը հիշատակում է նաև Ֆրանսիայի հայտնի ճանապարհորդ Ժան Շարդենը»,- մանրամասնեց հուշարձանագետը`ապացուցված համարելով, որ եկեղեցին հայկական է:

Նա նաև փաստեց, որ շատ այլ հայկական եկեղեցիներ Վրաստանում ոչնչացվել են: Ս. Կարապետյանի կարծիքով`պետք է լինել ավելի հետևողական և ուշադիր հայկական ժառանգության նկատմամբ:

Ըստ Ս. Կարապետյանի՝ այս գործելակերպը նորություն չէ. նույն մարտավարությունը շարունակվում է կիրառվել մի քանի այլ եկեղեցիների նկատմամբ:

Հիշեցնենք, որ Սբ. Նշան Սբ. Նիկողայոսի եկեղեցին գտնվում է նախկին Հերակլի հրապարակից ոչ հեռու` Հ. Հակոբյան և Սերեբրյանայա փողոցների հատման մասում: Եկեղեցու հիմնադրման ստույգ ժամանակահատվածը հայտնի չէ: Հիմք ընդունելով հյուսիսային մուտքի ճակատին առկա 1720 թ. արձանագրությունը, որտեղ վկայություն կա եկեղեցու՝ դեռևս 1703 թ. հիմնադրված լինելու մասին, կառուցման խնդրին առնչված բոլոր նախկին ուսումնասիրողները Սբ. Նշան եկեղեցին համարել են 1703-1720թթ. կառույց: Ընդ որում, եկեղեցին անավարտ է: 60 տարի անց կառուցվել է գմբեթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում