ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը այսօր անսովոր հայտարարությամբ դիմել է աֆրիկացի առաջնորդներին` ասելով, որ նրանք պետք է հարգեն միասեռականների իրավունքները: Նշենք, որ այս հարցի վերաբերյալ բավականին հակասական կարծիքներ կան Աֆրիկայի շատ պետություններում:
AFP-ն հաղորդում է, որ Եթովպիայի մայրաքաղաքում այսօր տեղի ունեցող Աֆրիկյան միության վեհաժողովի ժամանակ Պան Գի Մունն ասել է, որ շատ պետությունների կողմից արհամարհված և դատապարտված խտրականությունը հիմնված է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա:
Նա ավելացրելէ, որ այդ պատճառով կառավարությունները մարդկանց հետ վարվում են այնպես, ինչպես կվարվեն երկրորդ կարգի քաղաքացիների հետ:
Հիշեցնենք, որ միասեռականությունը Աֆրիկայի շատ պետություններում համարվում է անօրինական, և միասեռական կանանց ու տղամարդկանց նկատմամբ խտրականությունը չափազանց մեծ է: Հարավաֆրիկյան պետությունը միակ երկիրն է, որտեղ առնվազն մեկ փաստաթուղթ ճանաչում է միասեռականների իրավունքները:









































