MI5 և MI6 բրիտանական հետախուզական ծառայություններին հրամայել են բացահայտել բոլոր գաղտնի փաստաթղթերը, որոնք վերաբերում էին սպանված ռուս սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի հետ ունեցած իրենց կապին: Հիշեցնենք, որ սպային 2006 թվականին սպանել էին ռադիոակտիվ պոլոնիումով թունավորելու միջոցով:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ այդ ապացույցները կկազմեն ավելի լայն հետաքննության մի մաս, որը փորձում է բացահայտել, որ Լիտվինենկոն սպանվել է Ռուսաստանի կողմից, մինչ նա աշխատում էր Բրիտանիայի անվտանգության ծառայություններում:
Փաստաթղթերը բացահայտելու հայցն արվել է Անդրյու Ռեիդի կողմից, ով փորձում է պարզել, թե որն է եղել Լիտվինենկոյի մահվան պատճառը: Նա համաձայնվել է հաշվի առնել նաև այն կասկածները, ըստ որոնց՝ Լիտվինենկոյին սպանել են Վլադիմիր Պուտինի դեմ ունեցած իր բացահայտ քննադատության համար:









































