Saturday, 13 06 2026
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց

Փոքրացող կարկանդակի համար պայքարողները

Հայաստանը թևակոխում է նախընտրական ամենաակտիվ շրջան, որը խոստանում է լինել բավական թեժ: Թեժությունը, ըստ էության, միանգամայն օրինաչափ սպասում է, որովհետև պետությունը և հասարակությունը հասել են մի հանգրվանի, որտեղ դե յուրե սնանկ չեն, սակայն դե ֆակտո սպառված է գրեթե ամեն ինչ, և բոլոր հիմնարար ուղղություններով հեռանկարները ոչ մի լավ բան չեն խոստանում, ու միակ կայուն միտումը, որ աճ է արձանագրում, անկախ ամեն ինչից, հիասթափությունն ու արտագաղթն է՝ բարոյական և ֆիզիկական իմաստով:

Ահա այդ պայմաններում բնական է, որ նախընտրական պայքարը պետք է թեժ լինի: Սակայն այդ թեժությունը պետք է թելադրված լինի հասարակության ակտիվությամբ, հասարակական պահանջներով, հանրության պատվերով և թելադրած օրակարգով:

Մինչդեռ ներկայիս թեժ սպասումն ունի բոլորովին այլ շարժառիթ: Դրա հիմքում այն է, որ էապես նվազել է իշխանական կերակրատաշտի շրջանակը, տրամագիծը: Այն բավական նեղացել է, մինչդեռ արտագաղթողների մեջ իշխանության այս կամ այն չափի հավակնորդներ չկան՝ նրանք բոլորը մնում են Հայաստանում, Հայաստանից հեռանում են այն մարդիկ, որոնք հանրային, քաղաքացիական սեկտորը պետք է կազմեին:

Իսկ իշխանության կերակրատաշտի համար պայքարողների կազմը եղել է, կա և նույնիսկ ավելանում է: Բայց ներկայիս ընտրության առանձնահատկությունն այն է, որ այդ կազմի ընդլայնմանը զուգահեռ, չի ավելանում կերակրատաշտի, կարկանդակի պարունակությունը, ծավալը: Արդյունքում ստացվում է, որ փոքրացող կարկանդակի համար պայքարում են ավելացող թվով հավակնորդներ: Բնական է, որ այդ դեպքում պայքարը իսկապես պետք է թեժ լինի, որովհետև քչի համար պայքարում են շատերը:

Սակայն այստեղ թեժությունն ունի նաև որոշակի այլ ենթատեքստ էլ: Բանն այն է, որ կարկանդակի համար պայքարն իրականում ոչ միայն նյութական հագեցածություն, ախորժակի բավարարում է ենթադրում, այլ նաև էապես կապ ունի անվտանգության խնդիրների հետ:

Այսինքն` կարկանդակի մոտ լինելը նաև անվտանգության որոշակի երաշխիքներ է ենթադրում: Ում բաժին չի հասնում կարկանդակից որևէ մաս, նա հայտնվում է կամ մարգինալանալու վտանգի առջև, եթե ընդդիմություն է, կամ էլ քավության նոխազ դառնալու վտանգի առջև՝ եթե իշխանություն է:
Եվ վերջապես այդ ամենի վերին՝ երրորդ շերտը, պատասխանատվության խնդիրը, որով արդեն մտահոգ է իշխանության մի նեղ շրջանակ: Այդ նեղ շրջանակը, որ ընդունված է բնորոշել Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան անվանումներով, պայքարում է երկրում որոշումների կայացման մեխանիզմի կոճակը իր ձեռքում պահելու համար, որովհետև եթե որևէ մեկի ձեռքից այն կորչի, ապա այդ մեկը կարող է վաղը հայտնվել քավության նոխազի դերում, բայց արդեն ոչ թե զուտ ներհայաստանյան, այլ առավել ընգրկուն՝ միջազգային պրոցեսների համատեքստում, որոնց անխուսափելի մաս է կազմում Հայաստանը, ու որոնք, անկասկած, Հայաստանից պահանջելու են բավական բարդ որոշումներ և լուծումներ:

Ահա այդ երեք շերտերում է Հայաստանում թեժանում նախընտրական պայքարը: Եվ որքան էլ այդ թեժացումը մի կողմից հետաքրքիր է հասարակության համար, քանի որ բոլորը բոլորին մերկացնելու են հենց հասարակության առաջ` բացահայտելով միմյանց, այդքան էլ այդ ամենը հասարակության հետ ուղղակի կապ չունի, այսինքն` մարդիկ իրենց խնդիրներով հանդերձ գտնվում են բոլորովին այլ հարթությունում, և նախընտրական կրքերը որևէ առնչություն չունեն մարդկանց այդ հարթության, մարդկանց հոգսերի, խնդիրների, հասարակական ու պետական կարևորագույն հիմնախնդիրների հետ:

Ահա այսպիսի` ինչ-որ առումով պարադոքսալ մի իրավիճակ է Հայաստանում, որի «կուլմինացիան» էլ այն է, որ հասարակական մոբիլիզացիայի, ակտիվության, քաղաքացիական ճակատի ձևավորման խնդիրներ ունեցող Հայաստանում չկա հասարակական համախմբման կենսունակ մի գաղափար՝ առանցքային նոր գաղափար, որը նախընտրական պայքարում պետք է լիներ հասարակության շարժիչ ուժը:

Բանն այն է, որ սահմանային իրավիճակում հայտնված պետությունների և հասարակությունների համար կարծես թե այլ ելք չկա, քան առանցքային անձի կամ գաղափարի առկայությունը գործընթացների հասարակական տիրույթում, կամ գործընթացներից դուրս մնացած հասարակական տիրույթում: Այսօր սակայն մենք տեսնում ենք, որ թե անձը չկա, թե չկա գաղափարը, որը կարող էր կոնսոլիդացնող ֆոն ստեղծել և հասարակությանը մոբիլիզացնող առավելագույն արդյունք ապահովեր:

Այդ դատարկությունը հանդիսանում է Հայաստանի քսանամյա անկախության ամենացցուն տապալումներից մեկը, երբ քսան տարում մենք սպառել ենք անձերի ու գաղափարների վերարտադրման ռեսուրսը: Այդ իմաստով, խորհրդարանի առաջիկա ընտրությունը, թերևս, դառնալու է մեր անկախության քսանամյա ընթացքի հայելին:

Ընտրության ամենաբարերար ազդեցությունը հասարակական շահի տեսանկյունից, թերևս լինելու է հենց այդ, երբ մենք պարզորոշ տեսնելու ենք ինքներս մեզ, տեսնելու ենք մեր մերկությունը, տեսնելու ենք մեզ մերկացրած և մեր իսկ հագուկապի հաշվին իրենց մերկությունն ու աղտոտվածությունը քողարկած քաղաքական ուժերի պերճանքը և թշվառությունը: Խորհրդարանի ներկայիս ընտրությունը մեզ ցույց է տալու ամեն ինչ, ինչ որ կա իրականում, և մենք առաջին անգամ, թերևս, ամբողջությամբ ականատես ենք լինելու Հայաստանի առկա իրավիճակին, կանգնելու ենք դրա հետ դեմ դիմաց:

Սպասվող թեժացումների էֆեկտը հասարակության համար, թերևս, կլինի միայն դա, ինչը իհարկե փոքր էֆեկտ չէ, քանի որ հնարավորություն տալով տեսնել ամեն ինչ, խորհրդարանական ընտրության հայելին նաև կօգնի այդ ամեն ինչը գնահատել առավելագույն ամբողջականությամբ:

Իսկ գնահատականից հետո, բնականաբար, կգա արդեն հանրային վերարժևորման պահը, երբ ամբողջապես պատկերացնելով ով ով է, հասարակությունը կպատկերացնի նաև թե ինքն ով է այս երկրում և ինչ առաքելություն ունի, ինչն է, որ կարող է և պետք է անի միայն ինքը իր և իր պետության համար: Ներկայումս հասարակության շատ անդամներ համարում են, որ իրենք այստեղ խորթ են և իրենց անելիքը այստեղից հեռանալն է:

Բայց դա, թերևս, այն բանի հետևանք է, որ չկա ներկայիս իրավիճակի ամբողջական պատկերացում և գնահատական: Երբ դա կլինի, հասարակությունն էլ արդեն կպատկերացնի ու կհասկանա, որ ինքն այստեղ խորթ չէ, և որ իր անելիքը Հայաստանից հեռանալը չէ, այլ երկրում մնալն ու Հայաստանի հանդեպ հարազատի գործառույթներն իրականացնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում