Բանգլադեշի մի քանի քաղաքներում այսօր ոստիկանությունը կրակ է բացել քարեր նետող ընդդիմադիր ակտիվիստ ցուցարարների վրա` սպանելով առնվազն 3 և վիրավորելով ավելի քան 100 մարդու: Այս մասին տեղեկացրել են լրատվական գործակալությունները և երկու հիվանդանոցների բժիշկները:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ընդդիմադիր կուսակցությունը հայտնել է, որ իր ակտիվիստներից 1200-ը ձերբակալված է, բայց այս տեղեկությունը դեռևս հնարավոր չի եղել ճշտել: Բախումները տեղի են ունենում գալիք ընտրությունների պատճառով:
Desh հեռուստաալիքը հայտնել է, որ բախումները տեղի են ունեցել Բանգլադեշի ավելի քան տասնյակ քաղաքներում:











































