Ինդոնեզիայում արևադարձային ցիկլոն Իգգիի հետևանքով մահացել է 14 և վիրավորվել 60 մարդ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հանրապետության բնական աղետների հետևանքները վերացնող գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոխոն նշել է, որ աղետի հետևանքով ավերվել են 35 մարզեր, քանդվել 2,3 հազար բնակելի տներ: Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության ու ջրամատակարարման:
Բարձր ալիքների պատճառով ընդհատվել է ծովային կապը Ինդոնեզիայի ու Ֆիլիպինների մեջև, փակվել են նաև հիմնական մայրուղիները:
Ինդոնեզիայի կառավարությունը կազմակերպում է փրկարարական աշխատանքներ ու օգնություն ցույց տալիս տուժածներին:








































