Ինչպես հաղորդում է BBC-ն, Սիրիայի կառավարությունը քննադատել է ԱԵԼ-ի որոշումը, համաձայն որի՝ Սիրիայում դիտորդներն իրենց առաքելությունը կդադարեցնեն ժամանակից շուտ:
Սիրիայի կառավարության ներկայացուցչի կարծիքով՝ այդ որոշումը բացասաբար կազդի և ճնշում կգործադրի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա` մեծացնելով արտաքին միջամտությունների թիվն ու խթանելով զինված ուժերի բռնությունների աճը:
Նախկինում ԱԵԼ-ը դիտորդների աշխատանքը դադարեցրել էր բռնությունների պատճառով: Ըստ վերջին հայտարարության՝ դիտորդները կշարունակեն մնալ Սիրիայում, բայց ժամանակից շուտ կդադարեցնեն իրենց առաքելությունը:








































