Ինչպես հաղորդում է BBC-ն, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալեդ Մաշալը այսօր ժամանելու է Հորդանան: Հիշեցնենք, որ նա ավելի քան 10 տարի չի եղել այնտեղ:
1999 թվականին իսլամիստական շարժման ղեկավարներին հեռացրեցին Հորդանանից, և հիմա նրանք ապրում են Սիրիայում:
Սիրիայում ցույցերի ու ծավալված գործողությունների հետևանքով ՀԱՄԱՍ-ի ղեկավարները փորձում են նոր շտաբ ստեղծել այլ երկրում:
Հորդանանը միավորվելու գործում կաջակցի պաղեստինյան քաղաքական ուժերին, սակայն խմբավորման ղեկավարներին թույլ չի տալիս վերադառնալ Հորդանան:










































