Ինչպես հաղորդում է Итар-Тасс գործակալությունը, Եգիպտոսի Սինայի թերակղզում` Շարմ Էլ Շեյխում հրազենային կրակոցից սպանվել է ֆրանսիացի զբոսաշրջիկ: Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ 42–ամյա օտարերկրացին բեդուինի կողմից կազմակերպված հրաձգության զոհ է դարձել: Վերջինս նման ձևով որոշել էր հաշվեհարդար տեսնել մի քանի ժամ առաջ սպանված իր հարազատի համար:
Այսօր ավելի վաղ բախումներ էին տեղի ունեցել տեղի մի խումբ բեդուինների և անվտանգության ուժերի միջև: Բախումների արդյունքում անվտանգության ուժերի աշխատակիցները սպանել էին բեդուիններից մեկին:
Մի քանի ժամ հետո մահացածի հարազատները Շարմ Էլ Շեյխի շուկայում, որտեղ միշտ շատ զբոսաշրջիկներ են լինում, կրակոցներ են արձակել: Արդյունքում սպանվել է ֆրանսիացի զբոսաշրջիկը և վիրավորվել մեկ եգիպտացի:










































