ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն արցախյան պատերազմի մարտական գործողություններին չի մասնակցել, ստեղծումից ի վեր աշխատել է հարկային համակարգում: Այս մասին Արմեն Ալավերդյանն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում: «Բայց որպես դասախոս Պոլիտեխնիկական ինստիտուտում աշխատելիս, այն ժամանակ Սամվել Շահմուրադյան կար, որը գրողների տանն էր նստում, կոորդինացնում էր դասախոսների, ուսանողների օգնությունը, և մեր աջակցությունը բնամթերքի տեսքով հավաքում և ներկայացնում էինք գրողների տուն»,- պատմեց ՊԵԿ առաջին տեղակալը:
Իսկ որպես բանակի տոնի բարեմաղթանք Արմեն Ալավերդյանն ասաց. «Շնորհավորում եմ մեր բանակի ծառայողներին, ովքեր, ի տարբերություն մյուս քաղաքացիների, ավելի մեծ պարտք են կատարում հայրենիքի հանդեպ: Ուզում եմ շնորհավորել մեր ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին, ովքեր իրենց կյանքը դրեցին, ցանկանում եմ համբերություն և բարեկեցություն»:









































