Tuesday, 23 06 2026
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից

Հայ զինվորը պետք է պաշտպանված լինի հայոց բանակում. Լ. Ասլիկյան

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամ Լալան կարծում է, որ բանակում վերջին տարիներին դրական տեղաշարժեր չեն եղել: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Ըստ Ասլիկյանի, ինքը բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցող սպանությունների դեմ սկսել է պայքարել մեծ հնչեղություն ստացած Մատաղիսի դեպքից հետո: Համոզվելով, որ փորձ է արվում սպանության մեղքը գցել երեք անմեղ զինծառայողների վրա՝ մի քանի ակտիվիստներ, այդ թվում՝ Լալա Ասլիկյանը, փորձել են մեծ հնչեղություն տալ գործին: «Նույնիսկ սպանվածի ծնողներն այդ տղաների կողքին էին կանգնած և նրանց էին պաշտպանում: Վաղուց կար բողոք բանակում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ»,- ասաց իրավապաշտպանը: Վերջինիս խոսքերով, բանակում տեղի ունեցող դեպքերի խնդրին առավել մեծ հնչեղություն հաղորդեց Facebook սոցիալական ցանցը:

«Ծնողներն արդեն մի քանի տարի շարունակ պայքարում են իրենց տղաների սպանության բացահայտման համար, դիմում-բողոքներ են ներկայացնում և մերժվում են: Զինդատախազն ասում է, թե դեպքերը կրճատվել են, բայց Հելսինկյան կազմակերպության տվյալներով, դեպքերը չեն կրճատվել: Զինդատախազին պետք է նաև հարցնել, թե ինչ հոդվածներով են նրանք շարունակում դատապարտվել»,- ասաց Լալա Ասլիկյանը:

Ըստ Ասլիկյանի, ինքը կցանկանար տեսնել բանակ, որտեղ հայ զինվորը պաշտպանված կլինի, որտեղ զինվորը կլինի զինվոր և ո՛չ թե ստրուկ, որտեղ գողական և բիզնեսային հարաբերությունները չեն լինի:

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամի կարծիքով առաջին հերթին բանակը պետք է ապաքաղաքականացվի, պիտի սկսվեն քննարկումներ մասնագիտացած բանակ ունենալու վերաբերյալ: «Զինվոր-սպա հարաբերությունները պետք է կարգավորվեն ու լուրջ փոփոխությունների ենթարկվեն, ՊՆ ենթակայությունից պետք է դուրս գա քննչական ծառայությունը»,- ասաց իրավապաշտպանը: Ըստ նրա, այդ փոփոխությունները պետք է արվեն, որպեսզի բանակում վիճակը լավանա: Սակայն այս պահին, Ասլիկյանի գնահատմամբ, գումարները ծախսվում են շքեղ միջոցառումներ կազմակերպելու և ֆիլմեր նկարահանելու համար, որոնք կոնկրետ քայլեր չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում