Saturday, 13 06 2026
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին

Վազգենի ժամանակը

Լևոն Տեր-Պետրոսյանը երրորդ հանրապետության խորհրդանիշն է: Վազգենը` բանակի: Գերագույն խորհրդի հանձնաժողովի նախագահ էր` ինքն էր անձնավորում զինված ուժերը: Նախագահի խորհրդական` նույնը: Սյունիքի «փոխարքա»` էլի: Պետական նախարար` դարձյալ: Պաշտպանության նախարար` բնականաբար: Վարչապետ` ինքնին:

Եվ դա` անկախ հեռուստա-ռադիո-թերթային հիշատակումներից: Ինչ ուզում է` գրեն: Ում ինչ ուզում է համարեն: Ում ուզում են` «մոռացության տան»: Մեկ է: Հիշողությունը արյամբ է հասնում ուղեղին, հետո «իր տեղը գտնում» անձի…ողնաշարում:

Ու Սպարապետ` նրան մամուլը չէ, որ կոչել է: Նրան էդպես են զգում: Ոչ թե գիտակցում են-ընդունում են…Չէ~: Զգում: Իսկ զգացողությունը հարաբերական չի լինում:

Վազգենն ու բանակը փոխադարձաբար ստեղծեցին միմյանց: Ու կայացան: Որ հետո նաև պետության կայացմանն օժանդակեն: Ու բանակի ցանկացած տոնի առթիվ Վազգենի տոնն ու Վազգենի բանակի տոնն է պետք շնորհավորել:

…Մարդիկ ինչ-որ անհայտ, չտեսնված-չլսված զգայարանով ինչ-ինչ բաներ են զգում ու փորձում փոխանցել մեզ:

Ու՞մ մտքով կանցներ, որ Վազգենը կարող է դժգոհել…իր ժամանակից: Ու անկեղծորեն խոստովանել. «Իմ բյուջեն երկու հազար թվինը կլինի, գիտես` ինչ եմ անելու: Տասը, քսան, չէ, երեսուն տարվա ծրագիր եմ գրելու, որ էս ժողովուրդը տեսնի` երկիր ունի, վարչապետ ունի, պետություն ունի, որ էս ժողովուրդը սկսի հարգել իր երկիրը, իր պետությունը, ինքն իրեն: Էս երկիրը տարածաշրջանի կենտրոնն է լինելու: Կարծում են` մեր տեղը, դիրքը վատն է, ո՞վ է հնարել, շատ լավն է, օգտագործել չենք կարողանում: Մտածել է պետք: Խոսքս հիշեք` էս երկիրը իրեն թափ է տալու, ոտքի է կանգնելու, ու ինչ ուրիշները հարյուր տարում են արել, մի քանի տասնամյակում է անելու:

Ինձ միայն ժամանակ է պետք: Էս իմ ժամանակը չի, որ ապրում եմ:

Ինձ իմ ժամանակն է պետք»:

Վազգեն Սարգսյանի ժամանակը:

Իսկ ո՞վ գիտի, թե երբ է իր ժամանակն ընդհանրապես:

Վազգեն Սարգսյանի ժամանակն սկսվում է 1958 թվականի մարտի 5-ից ու շարունակվելու է այնքան, որքան հայ մարդը ինքնապաշտպանության կարիք կունենա, որքան կշարունակվի հայ գիրը, որքան մարդն, ընդհանրապես, ոգու անհրաժեշտությունը կզգա:

…Շատերն այսօր իրենք իրենց, իրենց կամ Վազգենի մտերիմներին հարց են տալիս. «Ի՞նչ կաներ Վազգենը այսօր, եթե ողջ լիներ»:

Պատասխանեմ բոլորի փոխարեն.

Եթե Վազգենը ողջ լիներ` մենք բոլորս վաղու~ց արդեն կապրեինք բոլորովին այլ Հայաստանում:

Այդին Մորիկյան

«Ժամանակ Երևան» 30 հունվարի, 2008թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում