Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆիջի կղզային պետությունը կարող է դառնալ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչած հերթական պետությունը:
Ավստրալական ԶԼՄ-ները գրում են, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տվյալ խնդիրը քննարկելու է փետրվարի 1-ին այդ երկիր կատարելիք այցի ժամանակ:
Նշվում է, որ Ֆիջին կարող է դառնալ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչած 7-րդ երկիրը: Նրանից առաջ այդ քայլին գնացել են Ռուսաստանը, Վենեսուելան, Վանուատուն, Տուվալուն, Նիկարագուան և Նաուրուն:









































