Մեքսիկայի հյուսիսում՝ Մոնտերեյ քաղաքի բարերից մեկում ձերբակալվել է ավելի քան 150 մարդ՝ նախօրեին իրականացված զանգվածային սպանությանը մասնակից լինելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է РБК-ն վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2012թ. հունվարի 26-ին, Մոնտերեյի կենտրոնում դաժանաբար սպանվել է 9 մարդ: Ամենայն հավանականությամբ, նրանք դարձել էին նարկոմաֆիայի զոհ: Հետաքննության տվյալներով, քաղաքի կենտրոնում սպանվել է 8 տղամարդ և մեկ կին, որոնք մինչ այդ եղել են այն նույն բարում, որտեղ իրականացվել են ձերբակալությունները: Սա Մեքսիկայի իրավապահ մարմինների կողմից քաղաքացիական անձանց ձերբակալելու ամենախոշոր գործողությունն է:








































