«Երկիր»-ի տեղեկություններով` լուրջ փոփոխություններ են սպասվում «ժառանգության» համամասնական ցուցակում: Ոմանք տարակուսած են, որ «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքի դեպքում, ինչը շատ հավանական է, «ժառանգության» որոշ անդամներ կարող են խաղից դուրս հայտնվել:
««ժառանգություն»- ում դաշինք կազմելու հարցի շուրջ տարաձայնություններ կան, այդ իսկ պատճառով էլ հարցն այսքան ձգձգվում է: Ոմանք վստահ են, որ առանց դաշինքի էլ կարող են հաղթահարել 5 տոկոսի շեմը, իսկ ավելի ռեալիստները անցողիկ շեմը հաղթահարելու միակ ճանապարհը տեսնում են դաշինքի մեջ:
Մեր լուրերի համաձայն, անկախ այս հարցերից, կուսակցության համամասնական ցուցակը մոտավորապես քննարկվել է: Մեր աղբյուրները պնդում են, որ ցուցակում այլևս չի լինի Զարուհի Փոստանջյանը: Նրա պահվածքն ու կեցվածքը համախոհ կուսակցությանն այդքան էլ դուր չի գալիս»,- հավելում է թերթը:










































