«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջին՝ սոցիալ-տնտեսական իրավիճակին նվիրված զեկույցում զարմանահրաշ պատկեր է գրանցվել»,- գրում է «ժողովուրդ»-ը և հավելում.
«Պարզվում է՝ Հայաստանում դեկտեմբերին գյուղատնտեսական ոլորտում նախորդ ամսվա համեմատությամբ 109,7 տոկոս աճ է գրանցվել: Եվ սա այն դեպքում, երբ դեկտեմբերին գյուղատնտեսություն պարզապես չկա: Բայց որպեսզի տնտեսական ակտիվության 5,9 % աճ ցուցադրվի, իշխանությունները նաև թվանկարչության մեթոդներին են դիմում: «Գյուղատնտեսության ոլորտում սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատությամբ 139 տոկոս աճ է գրանցվել, ինչը պայմանավորված է բերքահավաքի սեզոնով:
Հոկտեմբերին՝ բերքահավաքի վերջում, աճը նվազել է ու դարձել 63,8 տոկոս, նոյեմբերին՝ 37,1 տոկոս: Այս ամենը բնական է, քանի որ չկա բերքահավաք: Բայց ահա այսքանից հետո՝ դեկտեմբերին, 109,7 տոկոս աճ է գրանցվել: Շատ տարօրինակ է»,-
«ժողովուրդ»-ի հետ զրույցում մատնանշել է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը՝ հավելելով որ թվերը նկարվել են:








































