«ժողովուրդ»-ը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Աշոտ Ավետիսյանի՝ Բանգլադեշցի Համիկի ձերբակալության հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Ըստ «ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Գագիկ Ծառուկյանը, հաշվի առնելով ներքաղաքական հնարավոր զարգացումները, նաև իրեն ապահովագրելու համար, Համիկին խորհուրդ էր տվել առժամանակ հեռանալ Հայաստանից:
«Վերջինս էլ տևական ժամանակ բնակվում էր Վրաստանում: «Ճակատագրի հեգնանքով» նա ինչ-որ գործով կարճ ժամանակով վերադարձել էր Երևան և հենց նույն օրն էլ ձերբակալվել: Համաձայն լուրերի՝ նրա մեքենային «չարաբաստիկ» տաքսին հարվածել է կարմիր լույսի տակ կանգնած վիճակում: Սա է պատճառը, որ անդադար խոսակցություններ են պտտվում, թե Համիկի «գլխին սարքել են»»,- հավելում է թերթը:








































