«Հայտնի իրողություն է, և անգամ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մի առիթով հրապարակավ խոստովանել է, որ ՕԵԿ-ը 2008-ի նախագահական ընտրություններից հետո վարկանիշի կտրուկ անկում ունեցավ»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Տարբեր սոցիոլոգներ կանխատեսում են, որ ՕԵԿ-ն այս տարի չի կարողանալու հաղթահարել անգամ նվազագույն շեմը՝ խորհրդարան մտնելու համար: Սակայն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ՕԵԿ-ին համարում են «անցած»: Այս վերաբերմունքը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ ՕԵԿ-ը հանուն Սերժ Սարգսյանի հեղինակազրկվեց, այլև շատ կարևոր նրբությամբ:
«ժողովուրդ»-ի՝ Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ՕԵԿ-ին կթույլատրվի խորհրդարան մտնել միայն մեկ արժանիքի համար, որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտում լինի մի կուսակցություն, որն ընտրություններից հետո հայտարարի, որ դրանք անցել են ազատ, արդար և թափանցիկ: Սա է ՕԵԿ-ի հիմնական առաքելությունը»:








































