«Հրապարակ»-ի տեղեկություններով` երեկ երեկոյան ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տանը Վահան Հովհաննիսյանի և Արմեն Ռուստամյանի հետ քննարկվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը:
«Ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է նախանշվող «Ազատ դեմոկրատներ»-«ժառանգություն» դաշինքին ՀՅԴ-ի միանալու հնարավորությանը»,- հավելում է թերթը:







































