Եռահարկ շենքի մեծության աստերոիդն այսօր երեկոյան անցել է Երկիր մոլորակի մոտով՝ նրանից գտնվելով 60 հազար կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաջորդ անգամ այն կրկին կմոտենա Երկրին 2013 թվականի հոկտեմբերին, բայց արդեն՝ 54 մլն կմ հեռավորության վրա:
Այս աստերոիդը երկնային այն մարմիններից է, որոնք պարբերաբար մոտենում են Երկիր մոլորակին:
Անգամ բախվելու դեպքում այն մեր մոլորակի համար շատ վտանգավոր չի համարվում: