Իրավունքների պաշտպանության Amnesty International կազմակերպությունը կոչ է արել Ռումինիայի կառավարությանը վերանայել ցուցարարների նկատմամբ ոստիկանների իրականացրած բռնությունները: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Amnesty International-ի արած հայտարարության մեջ ասվում է, որ տեսանյութերում պարզ երևում են ոստիկանության իրականացրած բռնությունները ցուցարարների նկատմամբ: Նաև նշվում է, որ երևում է, թե ոստիկաններն ինչպես են քիմիական նյութ լցնում գետնին պառկած մարդկանց վրա:
Ռումինիայի կառավարությունը դատաքննություն է սկսել ցույցի ժամանակ գործողություններ իրականացրած 4 սպաների նկատմամբ:









































