«Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը մեղադրում է Twitter-ին՝ սահմանափակումներ մտցնելու մեջ:
Կազմակերպությունը Twitter-ին դատի է տվել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցում հայտնվել է հայտարարություն այն մասին, որ ցանցի ղեկավարությունը որոշ երկրներում կայքում գրված «արտահայտությունների» համար սահմանափակումներ կմտցնի:
Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, կազմակերպությունը Twitter-ին մեղադրել է ցենզուրայի հետ համագործակցության մեջ, և նշել է, որ ցանցի ղեկավարներն այս ճանապարհով սահմանափակում են խոսքի իրավունքները:
Twitter-ը նշել է, որ տարբեր երկրներում խոսքի ազատությունն ընկալվում է տարբեր ձևով, և սա է պատճառը, որ իրենք արել են այդ հայտարարությունը:








































