«Չելսի»-ի բրազիլացի կենտրոնական պաշտպան Ալեքսը պաշտոնապես տեղափոխվեց «ՊՍԺ»: Այդ մասին տեղեկացնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: 29-ամյա պաշտպանի հետ կնքվել է 2.5 տարվա պայմանագիր:
L’ Equpe-ը տեղեկացնում է, որ Ալեքսի տրանսֆերի դիմաց ֆրանսիական ակումբն «արիստոկրատներ»-ին կվճարի մոտ 5 մլն եվրո:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ալեքսը «Չելսի»-ի կազմում մասնակցել է 3 խաղերի: Հիշեցնենք, որ «ՊՍԺ»-ն 20 տուրերից հետո գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը` 2-րդ տեղում գտնվող «Մոնպելյե»-ին գերազանցելով 3 միավորով:









































