Ռիո դե Ժանեյրոյում այսօր շարունակվել են որոնողական աշխատանքները: Փրկարարները փորձում են գտնել քաղաքի կենտրոնում երեք շենքի փլուզման հետևանքով կորած համարվողներին: Փլուզումների հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել, ևս 15-ը կորած են համարվում:
The Washington Post-ը գրում է, որ կորած համարվողների ընտանիքների անդամները գիշերն անցկացրել են մոտակա կառավարական շենքում` փլուզումից 40 ժամ հետո անգամ չկորցնելով հույսը:
Մինչ այժմ, ըստ պաշտոնական տվյալների, զոհվածների թիվը 7-ն է: Իշխանությունները կարծում են, որ բարձրահարկ շենքի և դրա հարևանությամբ գտնվող երկու շենքերի փլուզման պատճառն անօրինական շինարարական աշխատանքներն են: Պատահարի պատճառները, սակայն, դեռ հետաքննվում են:










































