Հայտարարվել են «Սեզար» ֆրանսիական ազգային կինոփառատոնի 21 անվանակարգերի մրցանակների թեկնածուները: Ինչպես գրում է РИА Новости-ն, թեկնածու ֆիլմերի շարքում առաջադրվել է Միշել Խազանավիչուսի The Artist ֆիլմը:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգի համար առաջադրվել են The Artist–ը, Վալերի Դոնզելիի La guerre est declare–ը, Ակի Կաուրիսմյակիի Le Havre–ը և այլ ֆիլմեր:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում պայքարելու են Ալեն Կավալիեն, Պիեռ Շոլլերը, Վալերի Դոնզելլին, Էրիկ Տոլենդանոն և այլոք:
«Լավագույն դերասանուհու» համար ներկայացվել են Արիան Ասկարիդը, Բերենիս Բեժոն («Արտիստը»), Լեյլա Բախտին, Մարինա Ֆուան և այլն:
«Լավագույն յուրահատուկ սցենար» անվանակարգի համար առաջադրվել են «Հայտարարում եմ պատերազմ», «Արտիստը», «Անձեռնմխելիները» և այլ ֆիլմեր: