Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ հոբելյանական տարեդարձին նվիրված «Ես եմ հայրենիքիս զինվորը» հանդիսավոր միջոցառմանը:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:









































