Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Առևտրի հարցերով եվրակոմիսար Կարել դե Գյուհտը ԵՄ-ի ու Վրաստանի միջև համապարփակ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին պաշտոնապես կհայտարարի փետրվարի վերջին:
Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալ Բորիս Յարոշևիչը: Վերջինիս խոսքերով՝ այդ պլանում նախապատրաստական հանդիպումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի կեսին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԵՄ հետ ազատ առևտրի բանակցությունների մեկնարկը որակել է որպես ԵՄ-ին Վրաստանի անդամակցության մեկնարկ:









































