Սիրիայում ընդդիմության և իշխանությունների ընդհարման ժամանակ հինգշաբթի զոհվել էր 62 մարդ: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը` վկայակոչելով Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնին» (OSDH):
Առավել լարված է իրավիճակը Հոմսում, որը Սիրիայի ընդդիմության հենակետն է: OSDH-ի տվյալներով՝ հինգշաբթի այստեղ սպանվել էր 33 մարդ, այդ թվում՝ նաև երեխաներ:
Ամեն օր Սիրիայից հակասական լուրեր գալիս են զոհերի մասին: ՄԱԿ տվյալներով՝ զոհերի ընդհանուր թիվը երկրում գերազանցել է 5 հազարը: Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ զինված ընդդիմության հետ ընդհարումների ընթացքում սպանվել է ավելի քան 2 հազար զինծառայող և իրավապահ մարմինների աշխատակիցներ, որոնց դեմ գործում են լավ զինված զինյալներ:









































