Խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նաև ՍԻՄ կուսակցությունը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Ընտրություններին մասնակցելու ձևաչափը կորոշվի փետրվարին կայանալիք համագումարում: Նա նաև նշեց, թե Հայաստանը մտնում է ներքաղաքական նոր փուլ, և ինքը հույս ունի, որ ամբողջ քաղաքական դաշտը ընտրություններին կմասնակցի ամենաբարձր մակարդակով:
Ըստ նրա՝ այժմ քննարկվող համամասնական-մեծամասնական թեման արհեստական է, չի բխում Հայաստանի ներկա համակարգի զարգացվածությունից: Այն կուսակցությունները, որոնք բարձրաձայնում են այս հարցը խորհրդարանում չեն կարող ապահովել իրենց ներկայացուցիչները շրջաններից:
Բաբուխանյանը նշեց նաև, որ ՍԻՄ-ը համագործակցում է ՀՀԿ-ի հետ 1989 թվականից և կապը պահպանում է նաև այժմ, սակայն բացառում է որևէ համագործակցություն ՀԱԿ-ն, «Ժառանգություն» կուսակցության հետ՝ համարելով դրանք ազգակործանիչ:









































