Wednesday, 24 06 2026
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով

Սերժ Սարգսյանը «կհանձնի՞» ՀՀԿ-ն

Տիգրան Սարգսյանն իր ընտանիքով այցելել է Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան և հետո էլ Սարգսյանի հայրական տուն: Նախընտրական թոհուբոհից առաջ նրա այդ այցը թերևս բավական խորհրդանշական է, եթե նկատի ունենանք ոչ միայն Վազգեն Սարգսյանի անվան պարագան, դրա հանրային և իշխանական ընկալման աստիճանն ու բովանդակությունը, այլ նաև այն հանգամանքը, որ հենց Վազգեն Սարգսյանով է պայմանավորված ՀՀԿ իշխանական բարձունքի առկայությունը:

1998 թվականին Սարգսյանը ստանձնեց ՀՀԿ քաղաքական առաջնորդի դերը ու կուսակցությանը տարավ դեպի իշխանական մեծամասնություն: Այդ տեսակետից Տիգրան Սարգսյանի «անդրադարձը» իսկապես հետաքրքրական է և խորհրդանշական ու թերևս մեսիջ է՝ ուղղված հանրապետականներին: Սարգսյանն ըստ երևույթին ակնարկում է իր առաջնորդական հավակնությունների մասին, որոնք, բնականաբար, նա մատուցում է Սերժ Սարգսյանի իմացությամբ և հավանությամբ: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Սերժ Սարգսյանը փորձում է, ի դեմս Տիգրան Սարգսյանի, ՀՀԿ-ում պատրաստել, այսպես ասած, իր «առաջնորդական փոխանորդին», ում կհանձնի կուսակցությունը: Այսինքն՝ դա էլ իր հերթին, բնականաբար, հարց է առաջացնում, թե արդյոք Սերժ Սարգսյանը պատրաստվո՞ւմ է թողնել ՀՀԿ առաջնորդությունը: Իհարկե, պատասխանն այստեղ հնարավոր չէ ձևակերպել միանշանակ, սակայն իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում դա կարող է լինել բավական իրատեսական և հավանական զարգացում:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն իր նախագահության մեկնարկից ի վեր փորձում է հանրությանը ներկայանալ, այսպես ասած, ազգի առաջնորդի, վերկուսակցական ինչ-որ կերպարի տեսքով: Մի կողմ թողնենք այն, թե այդ ամենն ինչքանով է ստացվում, ինչքանով է անկեղծ: Տվյալ պահին, իհարկե, այդ ասպեկտը այնքան էլ էական չէ: Էական է այն, որ Սարգսյանն իր համար ընտրել է հենց այդ մարտավարությունը: Իսկ դա նշանակում է, որ նա վաղ թե ուշ պետք է հրաժարվի ՀՀԿ-ից, եթե ուզում է մինչև վերջ հասցնել «ազգի առաջնորդ» խաղը: Իսկ այդ խաղը Սերժ Սարգսյանը սկսել է թերևս իր նախագահական երկրորդ ժամկետի համար, այսինքն՝ այդ ժամկետին նա կարող է ներկայանալ արդեն ոչ թե ՀՀԿ-ի, այլ «ազգի» թեկնածու, այսինքն՝ իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է տարբերակով:

Ի դեպ, ուշագրավը հենց այն է, որ քոչարյանական այդ կարգախոսն էլ տանում է դեպի 1998 թվական, որտեղ ՀՀԿ վերելքի մեկնակետն էր: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը այդպիսով կատարելու է որոշակի շրջան՝ փակելով իշխանության, այսպես ասած, ՀՀԿ-ական ցիկլը, այն ՀՀԿ-ական, որը ձևավորվեց և բյուրեղացավ 1998 թվականին, հետագայում՝ Վազգեն Սարգսյանի մահվանից հետո, իշխանությունը պահպանելով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ զանազան գործարքներով:

Այդ գործարքներն այսօր Հայաստանը հասցրել են մի իրավիճակի, երբ ՀՀԿ-ից ձերբազատվելը պատմական անհրաժեշտություն է պետության և Սերժ Սարգսյանի համար, այսինքն՝ շահերն այստեղ համընկնում են: Եվ այդ իմաստով ամենևին չի բացառվում, որ Սարգսյանն այսօր արդեն դիտարկում է ՀՀԿ-ն «հանձնելու» տարբերակը, իսկ որպես «ընդունող» դիտարկում է Տիգրան Սարգսյանին, որի պարագայում ՀՀԿ-ն կլինի Սերժ Սարգսյանի համար կանխատեսելի ուժ, որովհետև ինչքան էլ ժողովուրդը հռչակվի նրա կուսակցություն, միևնույն է՝ նրա գործիքը դեռ տևական ժամանակ երևի թե շարունակելու է մնալ ՀՀԿ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում