Friday, 05 06 2026
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին

Արցախյան պատերազմին մասնակցած մարդիկ մերօրյա հերոսներն են. Ց. Պասկալևա

Բուլղարացի լրագրող, ռեժիսոր, սցենարիստ ու օպերատոր Ցվետանա Պասկալևան խոսելով հայկական բանակի անցյալի ու ներկայի, Ճանաչված ու չճանաչված հերոսների մասին`ասաց, որ անցած քսան տարիները նշանակալից են հայկական բանակի ստեղծմամբ:

Ցվետանա Պասկալևայի խոսքով` այն սարսափլի դժվարություններից հետո, երբ չկար մի շրջան, որը չռմբակոծվեր, օղակը սեղմվում էր Ղարաբաղի շուրջը: Այդ իրավիճակում մարտի դաշտում էր գտնվում Արցախի բանակը`կազմված կամավորներից ու փոքրաթիվ ջոկատներից:

«Հետագա սերունդները իրենց հարց պետք է տան` իսկ ինչպե՞ս կարողացան այդ մարդիկ ապահովել անվտանգության օղակի ստեղծումը»,- նշեց նա` ընդգծելով, որ զինադադարի կնքումից հետո ապացուցեցին, որ պատերազմում վճռորոշը թվաքանակը չէ, կան այլ կոմպոնենտներ` կազմակերպվածությունն ու այն փաստը, որ գտնվում ես հայրենիքիդ հողի վրա:

«Բանակը ամեն րոպե պատրաստ է իր առջև դրված նպատակների իրականացմանը: Հայկական բանակը ամենաուժեղն է տարածաշրջանում: Ցավոք, եթե այսօր հայերն ու արցախցիները կանգնած են պատերազմի վտանգի առաջ, ուրեմն բանակը պետք է պատրաստ լինի պատերազմին»,- ասաց նա:

Նրա խոսքով` այդ պատերազմին մասնակցած մարդիկ մերօրյա հերոսներն են, ինչը ինքը փորձել է ցույց տալ իր ֆիլմերով:

Պասկալևան ցավով նշեց, որ իր անցկացրած հարցումները ցույց են տվել, որ շատերը, բացի Մոնթեից, այլ հերոսի չեն ճանաչում, ինչը, ըստ նրա, բոլորիս բացթողումն է:

«Բանակը ոչ թե ռազմական տեխնիկան է, այլ այն սերունդը, որը կրում է զինվորական հագուստ, այն երիտասարդները, ովքեր տեխնիկապես տիրապետում են ռազմական տեխնիկային: Ուրախ եմ, որ այդ երեխաները սովորում են օտար լեզուներ, սպաները պատրաստված են ու ի վիճակի պատասխանել ցանկացած հարցի»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է տեղեկատվական պատերազմին, ապա նա ընդգծեց, որ հայկական կողմը պասիվ է ու զիջում է Ադրբեջանին: Նրա խոսքով` հայերին միշտ թվում է` աշխարհը գիտի իրենց ճշմարտացիության մասին, ինչը բնավ էլ այդպես չէ` պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն` ճշմարտացիությունն ապացուցելու համար:

«Ադրբեջանը անընդհատ ստեր փչելով առաջ է տանում իր կեղծիքը: Հայաստանը պետք է արձագանքի՝ իր ճշմարտացիությունը ցանկացած պարագայում ապացուցելու համար»,- համոզմունք հայտնեց նա` ընդգծելով, որ Հայաստանը պետք է կշռադատված պատասխանի Ադրբեջանին՝ առանց հիստերիայի, հանգիստ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում